Դավիթ Զալկալիանին չի բացառում, որ երկու շաբաթում ընդլայնվի երկրների ցուցակը, որոնց հետ Վրաստանը կբացի սահմանները
Այն երկրի քաղաքացիները, որոնք առանց նախապայմանների կժամանեն Վրաստան, նախապես պետք է լրացնեն հայտ, թե որտեղ են մնալու, որպեսզի համապատասխան ծառայությունները նրանց առողջական վիճակի վատթարացման դեպքում կարողանան հայտնաբերել այդ անձանց: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Միևնույն ժամանակ, Դավիթ Զալկալիանին չի բացառում, որ երկու շաբաթում ընդլայնվի այն երկրների ցուցակը, որոնց հետ Վրաստանը կբացի իր սահմանները:
Ըստ արտաքին գործերի նախարարի, չվերթների վերաբերյալ էկոնոմիկայի նախարարությունը արդեն բանակցում է համապատասխան ավիաընկերությունների հետ: