Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին այսօր մեկնելու է Վաշինգտոն:
Դավիթ Զալկալիանին Ամերիկայի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հրավերով մասնակցելու է Կրոնական ազատության դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Այցի շրջանակներում Դավիթ Զալկալիանին հանդիպումներ է անցկացնելու Ամերիկայի պետական դեպարտամենտում, կոնգրեսում, ինչպես նաև փորձագիտական օղակների հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցն ավարտվելու է փետրվարի 7-ին: