Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հունվարի 25-29-ին աշխատանքային այցով մեկնելու է Իսպանիայի թագավորություն:
Այցի շրջանակներում արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է անցկացնելու Իսպանիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես, արտաքին գերատեսչության տեղեկությամբ, Դավիթ Զալկալիանին հանդիպելու է իսպանացի գործընկերոջը, Իսպանիայի արտաքին գործերի, համագործակցության և Եվրամիության նախարարին:
Դավիթ Զալկալիանին հանդիպելու է նաև վրացական սփյուռքի ներկայացուցիչներին: