Դավիթ Զալկալիանին ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ քննարկել է Արչիլ Տատունաշվիլիի հարցը
Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ, առանձնահատուկ ուշադրությունը դարձրել է 2018 թ. փետրվարի 22-ին, Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի հանցագործ գործողությունների արդյունքում Արչիլ Տատունաշվիլիի մահվան և Վրաստանի ևս երկու քաղաքացիներ՝ Լևան Քուտաշվիլիի և Յոսեբ Պավլիաշվիլիի ձերբակալության վրա,-լրատվությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, փետրվարի 27-28-ին, Միացյալ Նահանգների հրավերով, արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Զալկալիանին մասնակցում է Վաշինգտոնում անցկացվող «Իսլամական պետության» դեմ պայքարի դաշինքի կոնֆերանսին (Conference on Mobilizing Law Enforcement Efforts to Defeat ISIS):
Այցի շրջանակներում, 2018 թ. փետրվարի 26-ին նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է անց կացրել ԱՄՆ-ի պետքարտուղարությունում, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդատուի տեղակալ Բրիջիտ Բրինկի հետ և միջազգային կազմակերպությունների հարցերով պետքարտուղարի խորհրդատուի տեղակալ Էրին Բերկլիի հետ:
Դավիթ Զալկալիանին ԱՄՆ-ի կողմին փոխանցել է լրատվություն Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ, առանձնահատուկ ուշադրությունը դարձրել է 2018 թ. փետրվարի 22-ին, Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի հանցագործ գործողությունների արդյունքում Արչիլ Տատունաշվիլիի մահվան և Վրաստանի ևս երկու քաղաքացիներ՝ Լևան Քուտաշվիլիի և Յոսեբ Պավլիաշվիլիի ձերբակալության վրա»,-ասված է հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan