Դավիթ Զալկալիանին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև տիրող լարված իրավիճակի մասին. Իրավիճակի կայունացման համար դիվանագիտության ժամանակն է
Դավիթ Զալկալիանին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև տիրող լարված իրավիճակի մասին. Իրավիճակի կայունացման համար դիվանագիտության ժամանակն է

Իրավիճակի կայունացման և լարվածության նվազեցման համար դիվանագիտության ժամանակն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև տիրող լարված իրավիճակի առնչությամբ:

«Մենք դատապարտել ենք վերջին ժամանակվա բռնությունը, սադրիչ հարձակումը Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա: ԱՄՆ-ն ունի օրինական իրավունք, պաշտպանել իր քաղաքացիներին: Իրավիճակի կայունացման և լարվածության նվազեցման համար դիվանագիտության ժամանակն է»,- գրել է Դավիթ Զալկալիանին՝ «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեյը խոստանում է վրեժ լուծել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության համար:

ԱՄՆ-ում հաստատում են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունը: Պենտագոնի տեղեկությամբ, հարձակման հրամանն արձակել է անձամբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

Իրանի հեղափոխության հսկիչների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Ղասեմ Սոլեյմանն Իրաքում սպանվել էր հունվարի 2-ի գիշերը, ԱՄՆ-ի ավիահարձակման հետևանքով: