Դավիթ Զալկալիանիին գործընկերները տարբեր երկրներից շնորհավորում են փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ
Իսրայելի, Չինաստանի, Բելառուսի, Էստոնիայի և Սլովենիայի առաջին դիվանագետները, Դավիթ Զալկալիանիին շնորհավորում են փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առթիվ:
«Իսրայելն ու Վրաստանը հիանալի երկկողմ հարաբերություններ ունեն: Մեր ժողովուրդների հարաբերությունները հաշվում են երկու հազարամյակ և ունեն խաղաղ գոյակցության պատմություն: Ես անհամբերությամբ սպասում եմ, ձեզ հետ համագործակցությունը խորացնելու և ամրապնդելու նոր հնարավորություններ գտնելու համար», – ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարար, Գաբի Աշկենացի նամակում:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար, Վանգ Ին նույնպես ցանկություն է հայտնել ամրապնդել համագործակցությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ, նշելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո վրաց-չինական հարաբերությունները կայուն զարգանում են:
Իր ուղերձում Բելառուսի առաջին դիվանագետ, Վլադիմիր Մակեյը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ավելի դինամիկ կզարգանան:
Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուն վերահաստատել է, որ Էստոնիան կշարունակի աջակցել Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ձգտումներին, ինչպես նաև երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Սլովենիայի արտաքին գործերի նախարարի ուղերձում ասվում է, որ Սլովենիան աջակցում է Արևելյան գործընկերության երկրների միջև երկխոսության խորացմանը և հույս է հայտնել, որ Վրաստանը կշարունակի հաջողությամբ կշարունակի տնտեսական, սոցիալական բարեկեցության կողմ բարեփոխումները և ամրապնդել կապերը Եվրամիության հետ:
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: