Բաթումիում նախատեսված եվրոպական կոնֆերանսն այս տարի առանձնահատուկ է, քանի որ Վրաստանը հյուրընկալում է աննախադեպ շատ և բարձր մակարդակի հյուր,- այս մասին հատարարել է Դավիթ Զալկալիանին:
Նրա գնահատմամբ, փաստը, որ կոնֆերանսը բացելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, խոսում է այն մասին, որքան մեծ նշանակություն է Եվրամիությունը տալիս նշված կոնֆերանսին:
«Իրոք, շատ կարևոր, շոշափելի արդյունքներ ունի երկիրը: Մենք ունենք Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր, խորը և համընդգրկուն ազատ առևտուր, Եվրամիության հետ անայցագրային ռեժիմ և տեղաշարժ, Եվրամիության էներգետիկ համադաշնության անդամ ենք: Սակայն մեզ համար ասոցացումը բավական չէ, մենք ավելի շատ ենք ցանկանում ունենալ, ցանկանում ենք ավելի ակտիվ երթ դեպի Եվրամիությանն անդամակցություն»,- նշել է Դավիթ Զալկալիանին:
Հուլիսի 11-12-ին Բաթումիում անցկացվելու է միջազգային կոնֆերանս, որը նվիրվում է «Արևելյան գործընկերության» 10 ամյակին: