Դավիթ Զալկալիանի. Երկրում մոտ 900 միջազգային դիտորդ՝ 48 միջազգային կազմակերպություններից
Համաճարակի պայմաններում Վրաստանում միջազգային դիտորդների առավելագույն քանակը, իմ տվյալներով, կազմում է մոտ 900 միջազգային դիտորդ երկրի 48 միջազգային կազմակերպություններից, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, միջազգային դիտորդների համար ապահովվում է առավելագույն անվտանգ միջավայր:
«Համաճարակի ընթացքում ապահովվում է միջազգային դիտորդների առավելագույն քանակ: Հանրությունը գիտի, որ ապրիլից մենք պատրաստվում ենք ընտրություններին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ն արդեն տեղում է, նրանք ունեն ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ դիտորդներ: Իմ տեղեկություններով և այն, ինչ գրանցված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, կա շուրջ 900 միջազգային դիտորդ 48 միջազգային կազմակերպությունից: Դա աննախադեպ թիվ է, հաշվի առնելով համաճարակի պայմանները: Երկիրը, իշխանությունն ամեն ինչ արեցին օդանավակայան ժամանելուն պես նրանց համար անվտանգ միջավայր, համապատասխան արձանագրություններ ստեղծելու համար: Նրանց անվտանգ միջավայրն ապահովելը պաշտպանված է և շատ բարձր գնահատականներ ունենք միջազգային գործընկերների կողմից այն մասին, թե ինչպես են երկիրն ու իշխանությունն ապահովել իրենց ընդունելությունը, և վստահ եղեք, որ նրանք խնդիրներ չեն ունենա», – ասաց Զալկալիանին: