Դավիթ Զալկալիանի. Վստահ եմ, որ այսօրվա քննարկումները շատ արդյունավետ կլինեն, կօգնեն մեր եվրոպական գործընկերներին հստակ պատկերացնել մեր նկրտումները և նպատակները
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, Բաթումիի եվրոպական համաժողովը կարևոր է Վրաստան-ԵՄ հարաբերությունների խորացման համար:
«Այս տարվա համաժողովն այլ ձևաչափով է անցկացվում: Համաճարակի պատճառով առաջացած դժվարությունների պատճառով մենք համաժողովն անցկացնում ենք առցանց, բայց այս տարվա համաժողովն առանձնահատուկ է նաև այն պատճառով, որ ունենք բարձր մակարդակի հյուրեր՝ Եվրոպական խորհրդի նախագահը, ինչպես նաև ասոցացված գործընկեր երկրների նախագահները: Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ որոշում կայացվեց համաժողովն այս տարի անցկացնել հենց այս ձևաչափով, և կարևոր է, որ տարածաշրջանում ստեղծված մարտահրավերների լույսի ներքո մեր այսօրվա քննարկումը կենտրոնանա այն բանի վրա, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն մեր եվրոպական ինտեգրման գործընթացի արագացման համար:
«Այս տարին կարևոր է նաև այն պատճառով, որ տարեվերջին կանցկացվի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և այս տարվա համաժողովը մենք պետք է դիտարկենք Արևելյան գործընկերության նախապատրաստման տեսանկյունից», – ասաց Դավիթ Զալկալիանին:
Ըստ նրա, համաժողովի ընթացքում ասոցացված գործընկեր անդամ երկրների միջեւ կստորագրվի համատեղ հռչակագիր, որը եւս մեկ անգամ շեշտում է Արևելյան գործընկեր տարածաշրջանի երկրների միջեւ աշխարհաքաղաքական մարտահրավերներից ելնելով նոր մոտեցումներ գտնելու անհրաժեշտությունը:
«Անհրաժեշտ է ապահովել տարբերակման սկզբունքը և անհրաժեշտ է պահպանել ներառականությունը: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումները շատ արդյունավետ կլինեն, կօգնեն մեր եվրոպական գործընկերներին հստակ պատկերացնել մեր նկրտումները, նպատակները, այն, ինչ պետք է արվի Արևելյան գործընկեր երկրների տարածաշրջանում 2020 թվականից հետո, և հատկապես ասոցացված գործընկերների ուղղությամբ, որպեսզի այն առաջընթացը, որն ունեն Վաստանը, Ուկրաինան և Մոլդովան ավելի անշրջելի դառնա, մեր եվրաինտեգրման գործընթացն ընթանա ավելի արագ տեմպերով», – ասաց Դավիթ Զալկալիանին: