Դավիթ Զալկալիանի. Վրաստանում հակամարտության խաղաղ կարգավորումը տրանսֆորմացիոն ուժի դեր կկատարի Արևելյան գործընկերության և Սև ծովի տարածաշրջանի համար
Ռուսաստան-Վրաստան պատերազմի 12-րդ տարելիցի վերաբերյալ «Euractiv.com» կայքէջում նամակ է հրապարակել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նախարարը գրում է, որ 2008 թվականին Վրաստանի դեմ Ռուսաստանի կողմից իրականացված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքով ցնցվեց նաև եվրոպական անվտանգության ճարտարապետությունը:
Նրա խոսքով, այն փաստը, որ Վրաստանի բռնազավթված տարածքներում այսօր մարտական գործողություններ չեն ընթանում, խաղաղություն չի նշանակում:
Նախարարն առանձնապես ընդգծում է կորոնավիրուսի համավարակի ֆոնին Ռուսաստանի առավել ակտիվացումը և գրում, որ Ռուսաստանը համավարակն օգտագործում է որպես լրացուցիչ հնարավորություն:
«Մի կողմից, Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմի հզորացմամբ, սահմանազատման գործընթացի ակտիվացմամբ, էթնիկ վրացիկներին բժշկական տարհանելուց հրաժարվելով, իսկ մյուս կողմից, ապատեղեկատվական քարոզարշավ սկսելով և մասնավորապես, Լուգարի հետազոտական հաստատության մասին կեղծիք տարածելով, Ռուսաստանը փորձում է հզորացնել իր ազդեցությունը Վրաստանում»,- ասվում հոդվածի մեջ:
Զալկալիանին գրում է, որ չնայած Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների, Վրաստանը երբեք չի հրաժարվի իր ընտրած ուղուց, որը ժողովրդավարության և օրենքի գերագույն հզորացման, ժողովրդավար բարեփոխումների իրականացման և ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հետ մեկտեղ նկատի ունի նաև ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրում:
Զալկալիանին ընդգծում է, որ չնայած Վրաստանի խաղաղարար քաղաքականության, խաղաղարար գործընթացը փակուղի է մտել և ոչ միայն ռուս-վրացական հարաբերությունների դինամիկայով: Եվրոպայի ինքնիշխան պետությունների դեմ ուղղված ագրեսիայի նկատմամբ միջազգային համադաշնության ոչ բավարար արձագանքը վտանգավոր նախադեպ է ստեղծում և հարվածի տակ դնում հենց եվրոպական անվտանգությունը:
«Ավելի շատ բան պետք է արվի, որպեսզի Ռուսաստանը կատարի Եվրամիության առջև ստանձնած պարտականությունները և դուրս բերի զինված ուժերը Վրաստանից: Հավատում եմ, Վրաստանում խաղաղարար գործընթացի հաջողությունը հնարավոր է, տրանսֆորմացիոն ուժի դեր կատարի Արևելյան գործընկերության տարածքի և Սև ծովի տարածաշրջանի համար»,- գրում է Զալկալիանին: