Դավիթ Զալկալիանի. Վրաստանի հետ կապված վիզայի ազատականացման դադարեցման մեխանիզմ չի գործարկվի
Մենք ազնվորեն կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները, այնպես որ Վրաստանի հետ կապված ոչ մի մեխանիզմ չի գործարկվի, – euobserver.com-ի հրապարակած զեկույցին ի պատասխան լրագրողներին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Ըստ հրապարակման, Գերմանիայի պահանջով Եվրամիությունը հոկտեմբերի 13-ին կքննարկի Բալկանյան երկրների, Ուկրաինայի եւ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը: Պատճառը այս երկրներից դեպի ԵՄ երկրներ ապաստան հայցողների ավելացած թիվն է:
Ինչպես հայտարարել է Դավիթ Զալկալիանին, հոդվածում Վրաստանի մասին խոսք չկա:
«Ես ուզում եմ հանգստացնել բոլորին և նաև հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր տարածում են այս լուրը: Ես գիտեմ, որ մեր ընդդիմախոսների շրջանում ոգևորություն կա դրա պատճառով: Անհավատալի է, երբ ընդդիմախոսներն ուրախանում են երկրի հավանական անհաջողությամբ, ես ուզում եմ նրանց ,հիասթափեցնել և ասել, որ սա շատ մեծ սուտ է: Հարկ է նշել, որ այս հոդվածում չի խոսվում Վրաստանի մասին: Խոսքը Մոլդովայի եւ Արեւելյան Բալկանների մասին է: Ոչ միայն ավելացել է ապաստան հայցողների թիվը, այլ ընդհակառակը՝ նվազել է 75 տոկոսով: Սա սուտ է: Մեզ ոչինչ չի սպառնում, ամեն ինչ լավ է: Վիզաների ազատականացման վերջին զեկույցը, որը հրապարակվել է, չափազանց դրական է՝ դրական գնահատելով վիզաների ազատականացման իրականացումը և մենք կատարում ենք մեր պարտավորությունները, ուստի Վրաստանի նկատմամբ կասեցման մեխանիզմ չի գործադրվի:
Ես ուզում եմ ասել, որ Գերմանիայի նախագահ Շտայնմայերը նման հայտարարություն արեց, որ նման քայլեր նախատեսված չեն, ուստի ուզում եմ մեկ անգամ ևս հիասթափեցնել ընդդիմախոսներին և ասել նրանց, որ չուրախանան երկրի անհաջողությամբ, երբ երկիրը հստակորեն գնում է հաջողության ճանապարհով: Մեր ԵՄ ինտեգրումը, ներառյալ ազատ առևտուրը և վիզաների ազատականացումը, անշրջելի գործընթաց է, և մենք չենք շեղվի մեր ստանձնած որևէ պարտավորությունից», – ասել է Դավիթ Զալկալիանին: