Դավիթ Զալկալիանի. Վրաստանի հաջողությունն անհնար կլիներ առանց բարեկամ երկրների անգնահատելի օգնության և ուղեկցության
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին անկախության օրվա կապակցությամբ նամակով դիմել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին:
Նրա խոսքով, արտասահմանցի դիվանագետները մշտապես կենտրոնական տեղեր են զբաղեցրել անկախության օրվան նվիրված միջոցառումներին, նույնիսկ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում, երբ վրաց ժողովրդի համար կարորագույն օրը նշվում է առանց ժողովրդական տոնի, արտասահմանցի դիվանագետները, վրաց ժողովրդի հետ միասին, իրենց սրտերում տոնում են այս օրը, երբ ծնվեց վրաց ժողովրդավարական պետությունը:
Զալկալիանիի խոսքով, անկախության վերականգնմամբ, Վրաստանը հաստատվեց որպես երիտասարդ ժողովրդավարական երկիր, որի նպատակները հիմնված են ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու, եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու և էկոնոմիկան զարգացնելու վրա:
Ինչպես նշում է նախարարը, այս հաջողությունն անհնար կլիներ առանց այն բարեկամների, որոնց երկիրը ձեռք է բերել անկախության վերականգնումից հետո:
«Վրաստանի համար շատ բարդ կլիներ իր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարել առանց այն երկրների անգնահատելի օգնության և ուղեկցության, որոնք այս ժամանակի ընթացքում մեր կողքին են»,- գրում է Զալկալիանիին և պրոֆեսիոնալիզմի, անձնուրացության և սրտանց վերաբերմունքի համար շնորհակալություն հայտնում Վրաստանում գործող օտար երկրների դեսպաններին, պատվիրակությունների ղեկավարներին, դիվանագետներին և միջազգային կազմակերպությունների անձնակազմին: