Դավիթ Զալկալիանի. Վրաստանը միջազգային հանրության կողքին է՝ ապահովելու, որ նման սարսափելի ահաբեկչություն երբեք չկրկնվի
Վրաստանը միջազգային հանրության կողքին է՝ ապահովելու, որ նման սարսափելի ահաբեկչություն երբեք չկրկնվի, – ասել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ԱՄՆ -ում տեղի ունեցած սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 20-րդ տարելիցի կապակցությամբ:
«20 տարի առաջ դաժան ահաբեկչությունը խլեց անմեղ մարդկանց կյանքեր, հազարավոր մարդիկ տուժեցին: Մենք միանում ենք Միացյալ Նահանգների ժողովրդին՝ հարգելու զոհերին և նրանց, ովքեր առաջինն արձագանքեցին: Վրաստանը կանգնած է միջազգային հանրության կողքին՝ երաշխավորելու, որ նման սարսափելի ահաբեկչություն երբեք չկրկնվի», – գրել է Դավիթ Զալկալիանին «Twitter»-ում: