Դավիթ Զալկալիանի. «Վրացական երազանքի» թիմը միավորված է ինչպես երբեք, ոչ ոք հրաժարական չի տալիս
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հերքում է այն տեղեկությունները, թե վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տալիս:
Զալկալիանին նշված տեղեկատվությունը անվանում է անլուրջ:
«Ոչ ոք ոչ մի պաշտոն չի թողնում: Գիորգի Գախարիան գլխավորում է Վրաստանի կառավարությունը: Նա շատ լուրջ, արժանապատիվ պետական ծառայող է, գործիչ, քաղաքական գործիչ, ով իրականացնում է կարևոր բարեփոխումներ բոլոր ոլորտներում, որոնք վերաբերում են մեր երկրին, այդ թվում նաև տնտեսական հատվածին: Երկիրն ամենալուրջ մարտահրավերի առջև է համաճարակի դեմ պայքարի տեսանկյունից՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության տեսանկյունից: Ինչպես նախկինում, այժմ անհրաժեշտ է միասնություն: Թիմը համախմբված է ինչպես միշտ, և սրանք բացարձակ անլուրջ և անհիմն հայտարարություններ են, որոնք մեկնաբանել չարժե», – ասաց Զալկալիանին: