Վարում ենք բանակցություններ և Լիբիայում գտնվող երկու վրացի ծովագնացները շուտով կվերադառնան հայրենիք,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանին՝ «Հայրենասերների դաշինք և սոցիալ-ժողովրդավարների» հետ հանդիպմանը:
Զալկալիանիի խոսքով, պետությունը կիրառում է ցանկացած հնարավորություն, որ այս հարցը հնարավորինս շուտ լուծում գտնի:
«Սկզբում, ձերբակալվել էր 4 ծովագնաց: Մենք առաջին օրից ակտիվ ներգրավված էինք բանակցությունների գործընթացին: Իրավիճակը բարդ է, քանի որ Լիբիայում ընթանում են մարտական գործողություններ:
Մենք 4 ծովագնացից երկուսին արդեն ազատեցինք և նրանք Վրաստանում են, մնացած երկուսի՝ Կակալաձեի և Կոմախիձեի առնչությամբ ընթանում են բանակցություններ»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: