Դավիթ Զալկալիանի. Սաակաշվիլին չի վերադառնա և չի խանգարի երկրի զարգացմանը, նա անցյալ է, մենք պետք է քայլենք դեպի ապագա
Սաակաշվիլին անընդհատ խոչընդոտում է երկրի զարգացմանը, ոչ միայն այժմ, երբ նա փախել է և հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, այլև խոչընդոտել է Վրաստանի զարգացմանը նույնիսկ իշխանության օրոք, – ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, Վրաստանը արդարադատության առումով Սաակաշվիլիի իշխանությունից ստացել է ամենածանր ժառանգությունը:
Դավիթ Զալկալիանիի խոսքով, Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա ժամանել Վրաստան եւ չի խոչընդոտի երկրի զարգացմանը:
«Նրա քաղաքականության պատճառով մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ ոչ ոք չցանկացավ խոսել մեզ հետ: Երբ մենք եկանք իշխանության, ես անձամբ, երբ անցա ասոցիացման բանակցությունները, ասոցացման համաձայնագրի մեծ մասը համաձայնեցված չէր, ահա, դա էր իր քաղաքականության արդյունքը, և որտեղ էինք մենք: Երբ խոսում ենք արդարադատության մասին, ամենադժվար ժառանգությունը, որ ժառանգել է Վրաստանը արդարադատարության տեսանկյունից, եղել է նրա իշխանությունը: Նա այն ժամանակ խոչընդոտում էր իշխանության ղեկին լինելով և այսօր էլ խոչընդոտում է նման տարբեր հայտարարություններով և գործողություններով, որոնք նա ամեն օր մատուցում է մեր հասարակությանը: Ոչ մի տեղ չի գա, չի գա ու չի խանգարի երկրին, երկրի զարգացմանը: Նա անցյալ է, մենք պետք է շարժվենք դեպի ապագա, պետք է նայենք դեպի ապագա և ամեն ինչ անենք, որպեսզի երկիրը 2024 թվականին դիմի ԵՄ անդամակցության համար»,- ասաց Դավիթ Զալկալիանին: