Դավիթ Զալկալիանի. Ռուսաստանի արձագանքը մեր գործողության և միջազգային գործընկերների սուր գնահատականների պատասխանն է
Դավիթ Զալկալիանի. Ռուսաստանի արձագանքը մեր գործողության և միջազգային գործընկերների սուր գնահատականների պատասխանն է

Ռուսաստանի նման սուր արձագանքն առաջին հերթին, պատասխան է մեր գործողությանը, արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որն անմիջապես արեցինք Զազա Գախելաձեի անօրեն ձերբակալության, վիրավորման և Ցխինվալի տեղափոխելու փաստը չընդունելու մասին,- այս մասին նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչությանն ի պատասխան, Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում:

Ինչպես մեկնաբանում է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, Զազա Գախելաձեի ձերբակալությունից անմիջապես հետո Վրաստանի արտաքին գործերի նախարարության սուր հայտարարությանը հետևեց միջազգային գործընկերների նույնպես սուր արձագանք:

Դավիթ Զալկալիանիի խոսքով, այս գործողությունը սուր են գնահատել ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգերում, այնպես էլ՝ Եվրոպայում, այդ թվում, Բրյուսելում իր վերջին այցի ժամանակ:

Նախարարը մեկնաբանում է, որ Գախելաձեի առևանգման թեման եղել է Բրյուսելում, ինչպես նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի, Եվրահանձնաժողովում և Եվրախորհրդարանում անցկացված բոլոր հանդիպումների գլխավոր թեման:

Ինչպես ասում է Դավիթ Զալկալիանին, Ռուսաստանի Դաշնությանը գրգռել միջազգային մոբիլիզացումը: