Դավիթ Զալկալիանի. Միջազգային համադաշնությանը փոխանցում ենք ճիշտ ուղերձներ, ինչպես պետք է իրականացվի Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացը
ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունն է, որն արդեն արտացոլված է սահմանադրությունում, ինչպես նաև՝ խորհրդարանի տարբեր որոշումների և կառավարության ծրագրում, կազմակերպությանն անդամակցության գործընթացին աջակցում է նաև Վրաստանի բնակչության մեծ մասը,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ «TRT World»-ին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, Վրաստանի կառավարությունը, հետևողականորեն շարժվում է ինտեգրման ճանապարհով և անում ամեն բան, որպեսզի երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին:
Նրա խոսքով, դաշինքի բոլոր անդամները միաձայն խոստովանում են փաստը, որ Վրաստանն ամենահաջողակ ասպիրանտ երկրներից է և լիովին կատարում է անդամակցության ճանապարհին ստանձնած պարտականությունները:
Ինչպես նշել է արտաքին գործերի նախարարը, Վրաստանն ունի բոլոր գործնական գործիքներն անդամակցության համար – տարեկան ազգային ծրագիր, ՆԱՏՕ-Վրաստան հանձաժողով, ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթ, բացի այդ, ՆԱՏՕ-ի գործընկերները գնահատում են Վրաստանի ներդրումը «Կայուն աջակցության առաքելությունում»:
Զալկալիանին հարցազրույցում խոսել է նաև Վրաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերների մասին, որոնք գալիս են Ռուսաստանից:
Նրա խոսքով, Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթմանը, անօրեն սահմանազատմանը և միջազգային իրավունքի սկզբունքների խախտմանը Վրաստանը պատասխանում է խաղաղ քաղաքականությամբ:
«Մեր միջազգային համադաշնությանը փոխանցում ենք ճիշտ ուղերձներ, որ Վրաստանը կոչված է պաշտպանել միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները: Մեր տեսլականով, հենց այսպես պետք է իրականացվի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրման գործընթացը – երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը զուգահեռ»,- հայտարարել է Զալկալիանին: