Դավիթ Զալկալիանի. Մեր երկրի բարեկամների և գործընկերների օգնությամբ կարողացանք Աֆղանստանում մնացած Վրաստանի քաղաքացիներին ապահով վերադարձնել հայրենիք
Մեր երկրի բարեկամների և գործընկերների օգնությամբ կարողացանք Աֆղանստանում մնացած Վրաստանի քաղաքացիներին ապահով վերադարձնել հայրենիք,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, աջակցությունը հատկապես կարևոր է նման կրիտիկական պահին, ինչը գնահատելի է:
«Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր երկրի իսկական բաերկամներին և գործընկերներին` ԱՄՆ-ին, Միացյալ Թագավորությանը և Թուրքիային: Նրանց ցուցաբերած ժամանակին աջակցության արդյունքում մենք կարողացանք Աֆղանստանում մնացած Վրաստանի քաղաքացիներին ապահով հայրենադարձել: Նման կրիտիկական պահին արտահայտված աջակցությունը հատկապես կարևոր է, և մենք դա շատ ենք գնահատում», – ասաց Դավիթ Զալկալիանին: