Դավիթ Զալկալիանի. Մենք սերտ կհամագործակցենք Վրաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի հետ
Ողջունում ենք Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի նշանակումը և ակտիվ կհամագործակցենք նրա հետ,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին այն տեղեկության առնչությամբ, որի համաձայն Վրաստանում, հնարավոր է, ԱՄՆ-ի դեսպան նշանակվի Քելլի Դեգնանը:
Դավիթ Զալկալիանիի խոսքով, սա կլինի Թրամփի վարչության կողմից նշանակված առաջին դեսպանը Վրաստանում:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր գլխավոր ռազմավարական գործընկերն է: ԱՄՆ-ի հետ ունենք սերտ համագործակցություն, ինչպես երբևէ բարձր է համագործակցությունը մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ հետ:
Նոր դեսպանը Թրամփի վարչության կողմից նշանակված առաջին դեսպանն է Վրաստանում: Մենք ողջունում ենք նրա նշանակմանը»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Քելլի Դեգնանը, որը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն է, այժմ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության քաղաքական խորհրդականն է: