Դավիթ Զալկալիանի. Ինձ համար դժվար կլինի ասել, թե երբ կավարտվի սահմանի սահմանազատման գործընթացը, բայց ես խոստանում եմ ձեզ, նոր հանձնաժողովի շրջանակներում, մենք կանենք առավելագույնը
Եթե չկա սահմանների սահմանագծում-սահմանազատում, դա լուրջ խնդիրներ է ստեղծում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրման համար: Օկուպանտը նույնպես հասկանում է այս հարցը, և նա ունի տարբեր լծակներ, որպեսզի գործընթացն առաջ չընթանա, բայց մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի խոչընդոտներ չլինեն այս գործընթացում, – այս մասին խորհրդարանում կոմիտեի լսումների ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Զալկալիանին:
Ըստ նրա, դժվար կլինի ասել, թե երբ կավարտվի սահմանազատման գործընթացը, բայց նա նշում է, որ նոր հանձնաժողովի շրջանակներում և նոր հանգամանքների բերումով նրանք ամեն ինչ կանեն գործընթացը առաջ տանելու համար:
«Ինձ համար շատ դժվար կլինի ասել, թե ինչ ժամանակահատվածում է այն ավարտվելու: 26 տարի շարունակ ոչ մի իշխանություն ի վիճակի չէր լուծել այս խնդիրը: Երկու ուղղություններով էլ 66 տոկոսը համաձայնեցված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Մնացել է մնացածը, այդ թվում՝ Դավիթ Գարեջին, որն ամենաբարդ, ամենազգայուն և սուր թեման է: Բայց իմ հնարավորությունների սահմաններում, նոր հանձնաժողովի շրջանակներում, նոր հանգամանքներում, խոստանում եմ ամեն ինչ անել գործընթացը առաջ տանելու համար:
Գիտեք, շատ բան կախված է քաղաքական կամքից: Մեր կողմից պատրաստակամություն կա գործելու մեր առանցքային ռազմավարական գործընկերոջ հետ՝ հաշվի առնելով մեր քաղաքական ռազմավարական շահերը: Բազմաթիվ տարբերակներ են մշակվում, մենք գաղափարներ ունենք: Իհարկե, մեկ այլ լուծում էլ կա, գնաս այս թեման տեղափոխես Միջազգային արբիտրաժային դատարան: Խոստանում եմ, ես կանեմ ամեն ինչ, ինձ համար շատ դժվար կլինի ասել, թե ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա, բայց ես խոստանում եմ, որ մենք կանենք ամեն ինչ», – ասաց Դավիթ Զալկալիանին: