Դավիթ Զալկալիանի. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության առաջացմանը նախորդում էր իմ հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ հետ, ընդդիմախոսները փորձեցին այս երկու հարցերը կապել իրար, որը կտրականապես անընդունելի է
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության առաջացմանը նախորդում էր իմ հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ հետ, ընդդիմախոսները փորձեցին այս երկու հարցերը կապել իրար, որը կտրականապես անընդունելի է,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, երբ մեկնաբանւթյուն է արել Դավիթ Գարեջիի հարցի վերաբերյալ:
Նախարարի խոսքով, ընդդիմախոսները գործում են քաղաքական գործընթացերից ելնելով և այդ նպատակով, որքան հնարավոր է մեծ վնաս հասցնեն մեր պետական շահերին:
«Նրանց դա չի հաջողվի, քանի որ մենք գործում ենք պետական դիրքորոշումից ելնելով, իսկ նրանք՝ քաղաքական գործընթացներից ելնելով և այդ նպատակով, որքան հնարավոր է մեծ վնաս հասցնեն մեր պետական շահերին, սակայն հավաստիացնում եմ, հանձնաժողովի շրջանակներում զրույցը պարտադիր կշարունակվի: Հանձնաժողովները դա պետք է համաձայնեցնեն: Իհարկե, մենք ունեցանք հստակ փաստարկներ և կխոսենք այդ փաստարկներով և վստահ եմ, որոշումը կընդունվի երկկողմ ընդունելի ձևաչափում և շրջանակում»,- նշել է Դավիթ Զալկալիանին:
Ինչպես նշել է արտաքին գործերի նախարարը, քիչ առաջ, երբ Վրաստանում էր գտնվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, նրա հետ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերության բոլոր հիմնական ուղղությունները, իհարկե, նաև Գարեջիի սահմանի սահմանագծման հարցը:
«Քննարկել ենք Գարեջիի և սահմանին սահմանագծման հարցը, որը ժառանգաբար մեզ հետ է արդեն 25 տարի է և չի լուծվել երկու կողմերի համար ընդունելի ձևով: Բնական է, փորձեցի լինել շատ ճշգրիտ գնահատականներ տալիս: Վրաստանը պատրաստակամություն է հայտնում անհապաղ վերսկսվեն բանակցությունները հանձնաժողովի շրջանակներում: Հանձնաժողովն ունի նոր կազմ և մենք պատրաստ էինք անցկացնել նոր փուլեր, սակայն համավարակը չտվեց դրա հնարավորությունը»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: