Դավիթ Զալկալիանի. Գուգուտիանթկարիում անօրեն սահմանազատման գործընթացը և Չորչանա գյուղի մոտ զարգացած իրադարձությունները խոսում են այն մասին, որ փաստացի բռնագրավմանն ուղղված քայլերը չեն դանդաղել
Վրաստանի ինքնիշխանության կայունացումը և տարածքային ամբողջականության խաղաղ ճանապարհով վերականգնումը կարևորագույն առաջնահերթություններից են,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրման և սփյուռքի հարցերով կոմիտեի միավորված նիստին:
Նրա խոսքով, ողջ տարվա ընթացքում Վրաստանի արտաքին գերատեսչությունն ակտիվ ներգրավված էր միջազգային համադաշնության համախմբման և մոբիլիզացման տեսանկյունից:
«Դուք տեղյակ եք, որ այս ընթացքում եղան լուրջ խնդիրներ, թեկուզ Գուգուտիանթկարիում ընթացող անօրեն սահմանազատման գործընթացը, իրադարձությունները, որոնք զարգացան Չորչանա գյուղի մոտ խոսում են այն մասին, որ փաստացի բռնագրավմանն ուղղված քայլերը չեն դանդաղել և անհրաժեշտ է, մեր գործընկերների հետ առավելագույնս կիրառենք բոլոր ձևաչափերը, որոնք գոյություն ունեն»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Արտաքին գործերի նախարարի խոսքով, այս առումով որոշիչ և կարևորագույնն է Ժնևի բանակցությունների ձևաչափը:
«Հիմնական հենարանը, որի վրա կառուցված են Ժնևի միաջզգային բանակցությունները, դա ուժի չկիրառման պարտականությունը, 2008 թվականի հրադադարի մասին պայմանագրի հետ միասին միջազգային մեխանիզմների ձևավորումը և բռնի տեղահանված անձանց վերադարձն է»,- հայտարարել է Զալկալիանին:
Դավիթ Զալկալիանիին լսում են երեք կոմիտեների միավորված նիստին՝ կառավարությանը վստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում: