Դավիթ Զալկալիանի. Բոլորին կոչ եմ անում, զգուշությամբ վերաբերենք այն կարևորագույն ձեռքբերմանը, որը կոչվում է Եվրամիությունում ազատ տեղաշարժ
Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Եվրամիությունում ազատ տեղաշարժը երկրի կարևորագույն ձեռքբերումն է և ընդգծել, որ կառավարության յուրաքանչյուր անդամի առաջադրանքն է, որ այս կարևոր ձեռքբերումը երկիրը պահպանի նաև ապագայում:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Մեր կարևորագույն ձեռքբերումը Եվրամիությունում ազատ տեղաշարժն է: Մեզանից յուրաքանչյուրի, իմ, որպես կառավարության անդամի կարևորագույն խնդիրը այս ձեռքբերումը պահպանելն է, քանի որ սա ունի մեծագույն քաղաքական նշանակություն: Այս ուղղությամբ արվում են լուրջ քայլեր: Հիշեցնեմ, որ Վրաստանն անվտանգ ճանաչած երկրների թիվը հասել է 13-ի, սա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք այս կամ այն երկրին դիմում են ապաստան ստանալու նպատակով, նրանց պահանջը չի բավարարվի»,- մեկնաբանել է արտաքին գործերի նախարարը:
Դավիթ Զալկալիանին ընդգծել է Մոնպելիեում գտնվող Վրաստանի քաղաքացիների վիճակը և հայտարարել, որ եվրոպական բոլոր երկրներում Վրաստանի հյուպատոսարաններն անցել են աշխատանքի շուրջօրյա ռեժիմի: Նախարարի մեկնաբանմամբ, հյուպատոսարանի աշխատակիցները նրանց հետ մշտական կապի մեջ են, որպեսզի բացատրեն, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ այս գործողությունը:
«Բոլորին կոչ եմ անում, զգուշությամբ վերաբերենք այս ձեռքբերմանը: Ես հասկանում են Մոնպելիեում գտնվող մարդկանց, որոնք այնտեղ ծանր վիճակում են, սակայն քաղաքական որոշ ուժեր և ընդդիմախոսներ փորձում են շահարկել այդ վիճակը և սա անընդունելի է»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում ապաստան փնտրող Վրաստանի քաղաքացիների հարցը մեկնաբանելիս: