Դավիթ Զալկալիանի. Բոլորը համաձայնում են, որ Վրաստանն արդեն գործում է որպես ՆԱՏՕ-ի անդամ
Կարևոր էին վարչապետի այցը ՆԱՏՕ, նրա հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և ելույթը ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում: Վրաստանը ևս մեկ անգամ բարձր գնահատանքի է արժանացել՝ որպես ամենաառաջատար թեկնածու երկրներից մեկը, որն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր գործիքները», – ասաց Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Նախարարի խոսքով, բոլորը համաձայն են, որ Վրաստանն արդեն գործում է որպես ՆԱՏՕ-ի անդամ:
«Մենք բոլորս ակնկալում ենք, որ քաղաքական որոշումը կհասունանա բաց դռների քաղաքականության համատեքստում: Այս առումով, ինչպես անցյալ տարին, այնպես էլ ընթացիկ տարին լի են կարևոր իրադարձություններով: Անցյալ տարի մենք ունեցանք ՆԱՏՕ-ի մոնիստերիալ, որին ես անձամբ մասնակցեցի և վերադարձա կարևոր արդյունքներով, ներառյալ 2030 թվականի ռազմավարությունը բաց դռների քաղաքականության առումով և նաև ՆԱՏՕ-Վրաստան ընդլայնված էական փաթեթը: Այս տարին նույնպես կարևոր է: Դա կլինի մի տեսակ նախապատրաստություն 2022 թվականին, Երբ տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, և ես կարծում եմ, որ դա նույնպես կարտացոլի առաջընթացը, մասնավորապես Վրաստանի բաց դռների քաղաքականության առումով», – ասաց Զալկալիանին: