Դավիթ Զալկալիանի. Արչիլ Տատունաշվիլին համարձակության և հերոսության օրինակ էր, Վրաստանը միշտ հարգելու է նրա հիշատակը
Արչիլ Տատունաշվիլին համարձակության և հերոսության օրինակ էր, Վրաստանը միշտ հարգելու է նրա հիշատակը, – սոցցանցում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Զալկալիանին նշում է, որ Վրաստանի իշխանությունը կշարունակի խաղաղ և օրինական պայքարը օկուպացիոն ռեժիմների կողմից Վրաստանի քաղաքացիների սպանությունների նկատմամբ արդարություն հաստատելու համար:
«Արչիլ Տատունաշվիլին այսօր կդառնար 38 տարեկան: Նա 2018-ին անօրինական կերպով ձերբակալվել էր Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների կողմից և տանջամահ արվել Ցխինվալի «բանտում»: Արչիլ Տատունաշվիլին համարձակության և հերոսության օրինակ էր, և Վրաստանը միշտ հարգելու է նրա հիշատակը:
Այս օրը մեկ անգամ ևս հիշեցնում է Ռուսաստանում ապօրինի օկուպացիայի և անպատժելիության սինդրոմի մարդկային վատագույն կորուստների մասին:
«Վրաստանի իշխանությունը կշարունակի խաղաղ և օրինական պայքարը՝ ապահովելու համար, որ արդարադատությունը իրականացվի օկուպացիոն ռեժիմների կողմից Վրաստանի քաղաքացիների սպանության գործերով՝ լիովին համապատասխան օրենքին»,- նշված է Դավիթ Զալկալիանիի հայտարարության մեջ: