Դավիթ Զալկալիանի. Առանց կայուն և անվտանգ Սև ծովի տարածաշրջանի, անհնար է պատկերացնել Եվրոպայի անվտանգությունը և կայունությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար տեղակալի և գործընկեր նախարարների հետ միասին մասնակցել է Սև ծովի տարածաշրջանին նվիրված պանելին:
Դավիթ Զալկալիանիի խոսքով, Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ոկւրաինայի դեմ իրականացված ագրեսիան դրամատիկ կերպով փոխել է քաղաքական և անվտանգության հավասարակշռությունը Սև ծովի տարածաշրջանում և երակարաժամկետ հեռանկարի առումով լուրջ վտանգ ստեղծել Եվրոպայի կայունությանը և անվտանգությանը:
Նախարարի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Սև ծովի անվտանգության հզորացման գործընթացին անչափ կարևոր և Վրաստանը, որպես տարածաշրջանում կայունությամբ և խաղաղությամբ շահագրգիռ երկիր, շարունակում է դաշինքի հետ սերտ համագործակցության խորացումն այս ուղղությամբ:
«2016 թվականին Վարշավայի գագաթնաժողովին կայացվել է որոշում, որ ավելանար ՆԱՏՕ-ի ներկայությունը դաշինքի արևելյան մասում, մասնավորապես, Սև ծովի տարածաշրջանում: Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ում գիտակցում են՝ առանց կայուն և անվտանգ Սև ծովի տարածաշրջանի, անհնար է պատկերացնել Եվրոպայի անվտանգությունը և կայունությունը»,- նշել է Դավիթ Զալկալիանին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ մասնակցում է փետրվարի 14-15-ն ընթացող Մյունհենի միջազգային անվտանգության 56-րդ կոնֆերանսին: