Դավիթ Զալկալիանի. Ամերիկյան նավի վերադարձը Բաթումի հաստատում է Վրաստան-ԱՄՆ դինամիկ համագործակցությունն անվտանգության ոլորտում
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին սոցիալական ցանցով արձագանքել է ԱՄՆ-ի «Պորտեր» նավի մուտքին՝ Բաթումիի նավահանգիստ:
«Ողջունում եմ ԱՄՆ-ի «USS Porter» նավի վերադարձը, որը հաստատում է Վրաստան-ԱՄՆ դինամիկ համագործակցությունն անվտանգության ոլորտում: Նշված փաստն ընդգծում է եվրատլանտյան անվտանգության համար Սև ծովի նշանակությունը և նպաստում տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»,- գրում է արտաքին գործերի նախարարը՝ «Թվիթերի» էջում:
ԱՄՆ-ի «Պորտեր» նավն այսօր առավոտյան մուտք գործեց Բաթումիի նավահանգիստ: Սա նավի երրորդ այցն է Վրաստան: