Դավիթ Սոնգուլաշվիլին հանդիպել է Վրաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Հյունդու Կիմի հետ
Դավիթ Սոնգուլաշվիլին հանդիպել է Վրաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Հյունդու Կիմի հետ

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին Վրաստանում հանդիպել է Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հյոնդու Կիմին։ Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են երկրների միջև գյուղատնտեսության և բնապահպանության ուղղություններով ապագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները։

«Նախարարը խոսեց երկրների միջև իրականացվող հաջողված նախագծերի մասին և հատուկ ուշադրություն դարձրեց պահպանվող տարածքների ուղղությամբ արդյունավետ համագործակցության կարևորությանը։

Դավիթ Սոնղուլաշվիլիի խոսքով՝ Կորեայի գիտելիքների և փորձի փոխանակումը, երկրում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումն ու ներդրումը՝ հատկապես պահպանվող տարածքների, կլիմայի փոփոխության մեղմացման, ջրային ռեսուրսների և ճգնաժամերի արդյունավետ կառավարման ոլորտներում, չափազանց կարևոր է։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև խոսեցին արտահանման ներուժ ունեցող սննդամթերքի մասին։ Ինչպես նշեց Դավիթ Սոնղուլաշվիլին, վրացական գինին, ընկուզային և հատապտղային մշակաբույսերը կարևոր ապրանքատեսակներ են՝ արտահանման ներուժով։ Նախարարը անդրադարձավ նաև երկրում ակվակուլտուրայի զարգացման հեռանկարներին։

Կորեայի դեսպանի խոսքով՝ պետությունների միջև համագործակցությունը ակտիվ և հաջողված է, և, հետևաբար, իր երկիրը պատրաստ է ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ տեխնիկական և ֆինանսական աջակցությանը», – նշված է գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրությունում։