Դավիթ Սոնղուլաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ
Դավիթ Սոնղուլաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։

«Ինչպես գիտեք, Վրաստանի կառավարության ղեկավարի գլխավորությամբ մենք ընտրություններից հետո ունեցանք մեր առաջին այցը Ադրբեջանի Հանրապետություն։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գերազանց հյուրընկալության համար։ Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ և հաջող համագործակցության հիմքը մեր երկրների պատմական և բարեկամական հարաբերություններն են»,- ասել է Դավիթ Սոնղուլաշվիլին։

Ադրբեջանի դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

«Իմ կյանքի մի զգալի մասը տարբեր պաշտոններում աշխատանքի շնորհիվ կապված է Վրաստանի հետ։ Շրջակա միջավայրի պահպանությունն ու գյուղատնտեսությունը մեզ համար համագործակցության հետաքրքիր ոլորտներ են։ Կարծում եմ՝ մենք կիրականացնենք մի շարք փոխադարձ հետաքրքիր նախագծեր»,- նշել է Ֆաիգ Գուլիևը։

Այս մասին հայտնում է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։