Դավիթ Սերգիենկոն Սոցիալական ցանցում տարածված տեսանյութի կապակցությամբ - անելու ենք հնարավորինս, որ այս երեխան ունենա լավ ապագա
Դավիթ Սերգիենկոն Սոցիալական ցանցում տարածված տեսանյութի կապակցությամբ - անելու ենք հնարավորինս, որ այս երեխան ունենա լավ ապագա

Սոցիալական ցանցում տարածված տեսանյութին արձագանքել է, Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն:

Նախարարի խոսքերով երեխային արդեն նույնականացրել են և նախարարությունը ներգրավվել է գործին:

«Առողջապահության նախարարության սոցիալական ծառայությունը և ներքին գործերի նախարարությունը արդեն միացել ենք գործին: վրդովեցուցիչ փաստ է, իհարկ է մենք կանենք հնարավորինս, որ այս երեխան ունենա լավ ապագա»,-հայտարարել է Դավիթ Սերգիենկոն:

Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որտեղ անչափահասները իրենց հասակակցին հասցնում են ֆիզիկական անպատվություն և հայհոյում են և այդ ամենը նկարահանում են: Տեսանյութի կապակցությամբ ՆԳՆ-ը հարուցել է գործ, Վրաստանի ՔՕ 140-րդ և 157-րդ հոդվածներով: Հանցանքը նախատեսում է 5-ից 8 տարով ազատազրկում:

 

Թողնել մեկնաբանություն