Դավիթ Սերգեենկո. Ութ տարի շարունակ չես կարող ամեն սեզոնին լսել, թե ինչպես է Սաակաշվիլին վերադառնում Վրաստան, խնդրեմ, թող գա
Դավիթ Սերգեենկո. Ութ տարի շարունակ չես կարող ամեն սեզոնին լսել, թե ինչպես է Սաակաշվիլին վերադառնում Վրաստան, խնդրեմ, թող գա

Ութ տարի շարունակ չես կարող ամեն սեզոնին լսել, թե ինչպես է Սաակաշվիլին վերադառնում Վրաստան, խնդրեմ, թող գա, – Վրաստանի Առաջին ալիքին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Դավիթ Սերգեենկոն:

Սերգեենկոն մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այն հայտարարությունը, որ նա Վրաստան է ժամանելու ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

«Մարդկայնորեն, ես դժվարանում եմ կոպիտ արտահայտվել, քանի որ այս մարդն իմ երկրի նախագահն էր, բայց նրա հայտարարությունները պետք է ինչ-որ տեղ ավարտվեն և ավելի լուրջ գործողություններ դառնան, քանի որ ութ տարի շարունակ չես կարող լսել, թե ինչպես է նա ամեն սեզոնին վերադառնում Վրաստան:

Թող վերադառնա, խնդրեմ, – ասաց Դավիթ Սերգեենկոն: