Դավիթ Սարալիձեի սպանության համար ձերբակալված Գիորգի Մենաբդեին խափանման միջոց է սահմանվել ազատազրկումը
Դավիթ Սարալիձեի սպանության համար ձերբակալված Գիորգի Մենաբդեի խափանման միջոց է ընտրվել ազատազրկումը:
Դատավարությանը մեղադրող կողմը պահանջեց կալանավորել Մենաբդեին, մինչդեռ պաշտպանական կողմը միջնորդեց ազատել նրան առանց խափանման միջոցի:
Դատախազի հիմնական փաստարկը գործի ապացույցներն էին, մեղադրյալի հնարավոր թաքնվելը և վկաների վրա ենթադրյալ ազդեցություն գործելը:
Փաստաբան Դավիթ Դադիանիի խոսքով, իր պաշտպանյալի դեմ ուղղված հիմնական ապացույցը Խորավայի փողոցի գործով դատապարտված Գիորգի Բարբաքաձեի ցուցմունքներն են, որը մի քանի տարի անց այլ ցուցմունք է տվել քննչական գերատեսչությանը: Դավիթ Դադիանին ասում է, որ սա չափանիշ չէ հիմնավորված ենթադրության համար:
Գործով նախորդ դատական նիստը նշանակվել էր մայիսի 20-ին, ժամը 12:00-ին:
Նախօրեին Դավիթ Սարալիձեի սպանության մեղադրանքով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Գիորգի Մենաբդեին: Քննության համաձայն, բերման ենթարկված Գիորգի Մենաբդեն՝ Գիորգի Ջանաշիայի և Միխեիլ Կալանդիայի հետ միասին, սուր առարկայով վնասվածքներ է հասցրել անչափահաս Դավիթ Սարալիձեին՝ նրան սպանելու մտադրությամբ: Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «ե» ենթակետերով, որը նախատեսում է ծանրացուցիչ հանգամանքներում խմբային կերպով անչափահասի կանխամտածված սպանություն:
2017-ի դեկտեմբերի 1-ին Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով, որի ընթացքում մահացու վիրավորվեցին երկու անչափահասներ՝ Դավիթ Սարալիձեն և Լևան Դադունաշվիլին, դատվեցին Գիորգի Ջանաշիան, Գուգա Բարբաքաձեն և Միխեիլ Կալանդիան: Նշենք, որ Դավիթ Սարալիձեի կանխամտածված խմբակային սպանության համար դատապարտված Գիորգի Ջանաշիան արդեն լքել է քրեակատարողական հիմնարկը: