Դավիթ Մաթիկաշվիլի. Մինչ Վրաստանի տարածքների մի մասը օկուպացված է Ռուսաստանի կողմից, Վրաստանը և Ռուսաստանը չեն կարող վերականգնել դիվանագիտական հարաբերությունները
Դավիթ Մաթիկաշվիլի. Մինչ Վրաստանի տարածքների մի մասը օկուպացված է Ռուսաստանի կողմից, Վրաստանը և Ռուսաստանը չեն կարող վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Քանի դեռ Վրաստանի տարածքների մի մասը օկուպացված է Ռուսաստանի կողմից, Վրաստանն ու Ռուսաստանը չեն կարող վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Մաթիկաշվիլին։

Մաթիկաշվիլիի խոսքով՝ օկուպացված տարածքները խոչընդոտ են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար։

«Երբ արդարությունը վերականգնվի, երբ օկուպացիոն ուժերը լքեն Վրաստանի տարածքը և վերականգնվի կենտրոնական իշխանության վերահսկողությունը Վրաստանի ամբողջ տարածքի վրա, իհարկե, այլևս ոչ մի խոչընդոտ չի լինի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար։ Այնպես որ, բոլորը, ովքեր փորձում են մանիպուլացնել այս արտահայտության շուրջ, ստում են։ Մինչ տարածքային ամբողջության վերականգնումը՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող», նշել է Դավիթ Մաթիկաշվիլին։