Դավիթ Գարեջիի վանական համալիրի առնչությամբ իրավիճակը լուծված է, Ադրբեջանի իշխանությունը բացել է անցուղին. Դավիթ Զալկալիանի
Դավիթ Գարեջիի վանական համալիրի առնչությամբ իրավիճակը լուծված է,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի իշխանությունը կայացրել է փակված անցուղիները բացելու մասին որոշում:
«Երբ ստացանք այս տեղեկությունը, մեր ադրբեջանցի գործընկերի հետ կապ հաստատեցինք: Զրուցել եմ իմ գործընկերոջ հետ: Իրավիճակն այս պահի դրությամբ լուծված է: Մեր տեղեկությամբ, Ադրբեջանի իշխանությունը կայացրել է որոշում, որ բացեր անցուղիները, որոնք փակ էին: Մենք ապագայում ակտիվ կաշխատենք, որպեսզի խնդիրը, որը կապված է Վրաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման հետ, ընթանա առավել զգայուն: Հիշեցնենք, որ գործընթացը խափանված էր հանձնաժողովներում առկա փոփոխությունների պատճառով: Ադրբեջանի կողմից հանձնաժողովում իրականացվել են համապատասխան փոփոխություններ: Մենք այդ առնչությամբ առաջիկա օրերին կունենանք քննարկում: Հուսով ենք, որ այս հարցը երկու կողմերի միջև կլուծվի բանակցության ճանապարհով»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: