Դավիթ Գարեջիի գործով գլխավոր դատախազությունում ընթանում է արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, Գիորգի Մանջգալաձեի հարցաքննությունը
Վրաստանի գլխավոր դատախազությունում ընթանում է Դավիթ Գարեջիի գործով, արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, Գիորգի Մանջգալաձեի հարցաքննությունը:
Գիորգի Մանջգալաձեն գլխավոր դատախազություն է եկել փաստաբանի հետ: Նա չի պատասխանել լրագրողների հարցերին: Մանջգալաձեն միայն ասել է, որ բոլոր հարցերին կպատասխանի դատախազությունում:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք նա ակնկալում է այսօր քրեական հետապնդում, Մանջգալաձեն ասել է, որ ոչինչ չի ակնկալում:
Մանջգալաձեի փաստաբան Դիմիտրի Մճեդլիշվիլին նույնպես զերծ մնաց մեկնաբանությունից:
Գիորգի Մանջգալաձեն Դավիթ Գարեջիի գործով ընթացող հետաքննության շրջանակներում, դատախազություն է կանչվում արդեն երրորդ անգամ:
Մանջգալաձեն այն ժամանակաշրջանում, որով հետաքրքրվում է հետաքննությունը, ղեկավարել է սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովը:
Մանջգալաձեն մասնակցում է նաև գաղտնի ձայնագրության մեջ, որը դատախազությունը հրապարակել է հունվարի 21-ին: Գրառման համաձայն, դատախազությունում հայտարարում են, որ Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլիչովան սահմանազատման-սահմանագծման գործընթացում գործել են բարձրաստիճան պաշտոնյաների ցուցումով: