Դավիթ Գարեջիի գործով դատախազություն է կանչվել՝ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Մալխազ Միքելաձեն
Դավիթ Գարեջիի գործով ընթացող հետաքննության շրջանակներում, գլխավոր դատախազություն է կանչվել Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Մալխազ Միքելաձեն: Այս մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում հաստատել է անձամբ Միքելաձեն:
Նրա խոսքով, իրեն գլխավոր դատախազություն են կանչել վաղը, սակայն հստակ ժամանակը, թե երբ է նա գնալու գերատեսչություն դեռևս հայտնի չէ: Միքելաձեն միևնույն ժամանակ նշում է, որ ինչպես իրեն բացատրել են, նա կանչվել է որպես վկա:
Վրաստանի առաջին ալիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա չցանկացավ մեկնաբանել Դավիթ Գարեջիի գործով ընթացող հետաքննությունը և մեզ վերահասցեագրեց արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայություն: Իսկ լրատվամիջոցներում տարածվել է Միքելաձեի կողմից սեպտեմբերի 11-ին դատախազությանը տված ցուցմունքը: Անհայտ է, թե ինչու են Միքելաձեին երկրորդ անգամ կանչել դատախազություն:
Արտաքին գործերի նախարարության հարևան երկրների վարչության տնօրեն և միևնույն ժամանակ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի գործող նախագահի տեղակալ Մալխազ Միքելաձեն 2004-2005 թվականներին եղել է նաև հանձնաժողովի նախագահ: