Դավիթ Բաքրաձե. Քաղաքական գործընթացը փողոց է դուրս բերել «Վրացական երազանքը»
Դավիթ Բաքրաձե. Քաղաքական գործընթացը փողոց է դուրս բերել «Վրացական երազանքը»

Այս երկրում խորհրդարանական գործընթաց և ժողովրդավարություն այլևս չկա և ոչ էլ կլինի, մինչև «Վրացական երազանքը» չձեռնարկի կոնկրետ քայլեր՝ երկիրն այն քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար, որի մեջ այն հայտնվել է իրենց շնորհիվ,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ, պատգամավոր Դավիթ Բաքրաձեն՝ խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի կոչի հետ կապված:

Դավիթ Բաքրաձեի խոսքով, երկխոսություն նշանակում է կոնկրետ քայլեր, որոնք «Վրացական երազանքը» չի անում: Նրա խոսքով, քաղաքական գործընթացը փողոց է դուրս բերել «Վրացական երազանքը»:

Ընդդիմությունը ներկա չէ խորհրդարանի բյուրոյի և լիագումար նիստերին: Նրանք քաղաքական բոյկոտի ռեժիմում են:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանական ընդդիմությանը կոչ է անում, վերադառնալ բնականոն քաղաքական գործընթացին:

Այսօր խորհրդարանում անցկացվելու է լիագումար նիստ:

Օրենսդրական մարմնի մոտ ընթանում է ընդդիմության և նրանց կողմնակիցների բողոքի ցույցը: