Դավիթ Արչվաձեն կղեկավարի Վրաստանի պետական անվտանգության ծառայության գլխավոր տեսչությունը
Դավիթ Արչվաձեն կղեկավարի Վրաստանի պետական անվտանգության ծառայության գլխավոր տեսչությունը։ Նոր ղեկավարին աշխատակիցներին ներկայացրել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարը աշխատանքային հանդիպման ժամանակ։ Գեկա Գելաձեն շնորհավորեց Դավիթ Արչվաձեին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպման ժամանակ նշեց, որ Դավիթ Արչվաձեն ունի իրավապահ մարմիններում աշխատանքի երկարամյա փորձ, ինչը կնպաստի գլխավոր տեսչության արդյունավետության բարձրացմանը։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության գլխավոր տեսչության ղեկավարի պաշտոնում Դավիթ Արչվաձեն փոխարինեց Սոսո Օբոլաձեին, ով շարունակում է իր գործունեությունը որպես Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի ղեկավար։
Գեկա Գելաձեն շնորհակալություն հայտնեց նրան իր ծառայությունների համար և մաղթեց հաջողություններ նոր պաշտոնում։