Դավիթ Արախամիան ասում է, որ 2024 թվականին Ուկրաինայում նախագահական, խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման ընտրություններ չեն լինելու
Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան ասում է, որ 2024 թվականին Ուկրաինայում նախագահական, խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման ընտրություններ չեն լինելու։
Ինչպես նշել է Արախամիան, արևմտյան գործընկերները չեն պահանջում Ուկրաինայում ընտրություններ անցկացնել, թեև այդ հարցը պարբերաբար բարձրացվում է։
Նրա խոսքով, ոչ ոք չգիտի, թե ինչպես պետք է զինվորականները քվեարկեն ընտրություններին կամ կկարողանան մասնակցել քվեարկությանը, ինչպես նաև չգիտի, թե ինչպես պետք է դրսում ապրող ուկրաինացիներն արտահայտեն իրենց կամքը։
«Կարծում եմ, որ հաջորդ տարի ոչ մի տեսակի ընտրություններ չի անցկացվի։ Հաջորդ տարի Ուկրաինայում խորհրդարանական, տեղական ինքնակառավարման, նախագահական ընտրություններ չեն լինի»,- ասել է Արախամիան։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ ընտրությունների հարցը դեռ փակված չէ, և նախագահ Զելենսկին տարբեր տարբերակներ է դիտարկում։