Դավիթ Արախամիա. Ուկրաինայի ղեկավարությունը կողմ է պատերազմի շարունակմանը, Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակը չէ, Ուկրաինան շատ վատ վիճակում է, ի՞նչ ասենք բանակցություններին, որ մնանք այնտեղ, որտեղ հիմա՞ ենք
Դավիթ Արախամիա. Ուկրաինայի ղեկավարությունը կողմ է պատերազմի շարունակմանը, Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակը չէ, Ուկրաինան շատ վատ վիճակում է, ի՞նչ ասենք բանակցություններին, որ մնանք այնտեղ, որտեղ հիմա՞ ենք

Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան ասում է, որ Ուկրաինայի ողջ ղեկավարությունը կողմ է պատերազմի շարունակմանը։

Ինչպես ասում է Դավիթ Արախամիան, հիմա Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու ժամանակը չէ, քանի որ Ուկրաինան շատ վատ դիրքում է։

«Ինչո՞ւ պետք է հիմա նստենք բանակցությունների սեղանի շուրջ։ Ի՞նչ ասենք, որ մենք մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք հենց հիմա՝ առաջնագծում, և պարզապես եկեք վերջացնենք: Ի՞նչ եք կարծում, ուկրաինական հասարակությունը կընդունի՞ դա»,- ասել է Արախամիան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ ցանկացած համաձայնագրի ստորագրման հարցը, բացառությամբ Ուկրաինայի լիակատար հաղթանակի, պետք է դրվի հանրաքվեի։

«Եթե ինչ-որ մեկը ստորագրի ինչ-որ բան, և այն վավերացվի խորհրդարանում, ապա նրանք ուղղակի կսպանեն միմյանց խորհրդարանում։ Կլինեն շատ բևեռացված տեսակետներ: Կարծում եմ՝ նման բան պետք է արվի միայն հանրաքվեի միջոցով։ Երբ մարդիկ ասեն, որ դա անհրաժեշտ է, ես դա կանեմ»,- ասել է Արախամիան։

Բացի այդ, Դավիթ Արախամիան, ով ղեկավարում էր ուկրաինական պատվիրակությունը 2022 թվականին Բելառուսում և Թուրքիայում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ, հայտարարում է, որ Ռուսաստանը Կիևին խաղաղություն է խոստացել, եթե Ուկրաինան հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուց։

«Մինչեւ վերջին պահը մտածում էին, որ ճնշելով նման պայմանագիր կստորագրենք, որ չեզոք լինենք։ Սա նրանց մեծագույն գործն էր։ Նրանք պատրաստ էին վերջ տալ պատերազմին, եթե մենք, ինչպես մի ժամանակ Ֆինլանդիան, չեզոքություն դրսևորեինք և պարտավորվեինք չանդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է Արախամիան։ Նա նաեւ հավելել է, որ Կրեմլի նկատմամբ վստահություն չկար, իսկ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը գրված է երկրի սահմանադրության մեջ։