Դավիդ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ, Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև կայացել է հեռախոսազրույց:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վրացի գործընկերոջը շնորհավորել է պաշտոնին ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ:
Խոսքը վերաբերել է նաև համագործակցության ապագա հեռանկարներին:
«Նախարարները պատրաստակամություն են հայտնել ապագայում աջակցել երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը: Այդ տեսանկյունից նշվել է Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ փաշինյանի Վրաստան կատարած այցը, որը երկու երկրների հարաբերություններին տվել է նոր շունչ»,-նշված է արտաքին գերատեսչության կողմից տարածված լրատվության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan