Դատախազությունից հայտնում են, որ դիմել են Նիդեռլանդների իրավասու մարմիններին՝ Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և Վրաստանին արտահանձնելու համար

17:25, 02.04.2024

Վրաստանի դատախազությունը դիմել է Հոլանդիայի իրավասու մարմիններին՝ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և Վրաստան արտահանձնելու նպատակով։ Այս մասին հայտնել են Վրաստանի դատախազությունում։

«Վրաստանի դատախազությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ Վրաստանում հանցագործություն կատարած անձանց վրացական արդարադատության առջեւ կանգնեցնելու համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Այս դեպքում էլ, հիմնվելով հրապարակայնորեն տարածված տեղեկատվության վրա, դատախազությունը դիմել է Հոլանդիայի իրավասու մարմիններին՝ Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և Վրաստանին արտահանձնելու համար։

Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին Ուկրաինայի գլխավոր դատախազի հետ միասին գտնվում է Հաագայում։

Զուրաբ Ադեիշվիլին մեղադրվում է Վրաստանում մի քանի գործերով, իսկ մի քանիսում՝ դատապարտված։

Նմանատիպ