Առանձին հանցանքների հետ պայքարի տեսանկյունից, կրկին գերակայություն է մնում կանանց հանդեպ բռնությունը և ընտանեկան հանցանքը, որը արտահայտվում է զոհերի կողմից իրավապահ մարմիններին դիմելու վիճակագրության աճում և քրեական հետապնդման բարձր տեմպերով, – այս մասին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, հայտարարել է դատախազական խորհրդին ներկայացված՝ դատախազության 2020 թվականի զեկույցը:
Նրա խոսքով, մեղադրող կողմը խիստ քրեական քաղաքականություն է վարում ընտանեկան հանցագործությունների մեջ մեղադրվողների նկատմամբ և հրաժարվում է հայեցողական լիազորություններ օգտագործել կանանց նկատմամբ բռնություն գործադրողների նկատմամբ:
Շոթաձեի պարզաբանմամբ, աճել է նաև ընտանեկան հանցագործությունների համար քրեական հետապնդում հարուցելու տեմպը, որն իրականում կրկնապատկվել է նախորդ տարիների համեմատ:
Նշվել է, որ 2020 թվականին 4գ633 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության ընտանեկան հանցագործությունների համար, դատախազները մեծացրել են ընտանեկան հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կալանքի պահանջը: 2020 թվականին դատարանում ներկայացված միջնորդությունների 94 տոկոսը վերաբերում էր կալանքին:
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն դատախազական խորհրդին է ներկայացրել Վրաստանի դատախազության գործունեության վերաբերյալ 2020 թվականի զեկույցը, որտեղ ներկայացված են վիճակագրական և վերլուծական տվյալները, իրականացված քրեական քաղաքականության և համակարգի առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև գործակալության հետագա ծրագրերի վերաբերյալ:
Տեղեկությունը տարածել է Վրաստանի գլխավոր դատախազությունը: