Դատախազությունը Թեդո Աբրամովին անմեղ ճանաչելու որոշումը կբողոքարկի Թբիլիսիի վերաքննիչ դատարանում
Դատախազությունը Թեդո Աբրամովին անմեղ ճանաչելու որոշումը կբողոքարկի Թբիլիսիի վերաքննիչ դատարանում

Վրաստանի դատախազությունը բողոքարկելու է Թբիլիսիի քաղաքային դատարանի այն որոշումը, որով հատկապես մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար մեղադրյալ Թեդո Աբրամովը ճանաչվել է անմեղ։

Դատախազության տեղեկությամբ՝ դատավճռի պատճառաբանված մասի ստանալուց հետո գերատեսչությունը այն կբողոքարկի օրենքով սահմանված ժամկետում։

«Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հատկապես մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման և պահպանման փաստով։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ մեղադրյալը ապօրինի ձեռք է բերել և պահել «MDMA» (3,4 – մեթիլենդիօքսիմեթամֆետամին) տեսակի թմրամիջոց՝ 4,41548 գրամ քաշով։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցները ամբողջությամբ ուսումնասիրվել են Թբիլիսիի քաղաքային դատարանում։ Չնայած դրան՝ դատարանը չի կիսել մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները, մեղադրյալին ճանաչել է անմեղ առաջադրված մեղադրանքի մեջ և ազատել է կալանքից։

Վրաստանի դատախազությունը դատավճռի պատճառաբանված մասը ստանալուց հետո այն օրենքով սահմանված ժամկետում կբողոքարկի Թբիլիսիի վերաքննիչ դատարանում», – ասված է դատախազության հաղորդագրությունում։