Դատախազությունը Նիկա Մելիայի հանդեպ խափանման միջոցառումը փոխելու միջնորդությամբ դիմել է դատարանին
Դատախազությունը Նիկա Մելիայի հանդեպ խափանման միջոցառումը փոխելու միջնորդությամբ դիմել է դատարանին: Վրաստանի առաջին ալիքի տեղեկությամբ, դատախազությունը «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Մելիայի համար պահանջում է գրավ և ոչ թե ազատազրկում, չնայած գրավի չափը հայտնի չէ:
Քաղաքային դատարանում նիստը նշանակված է ժամը 17:00-ին:
«Միասնական ազգային շարժման» Գլդանիի մեծամասնական թեկնածու Նիկա Մելիան, նոյեմբերի 1-ին խորհրդարանի դիմաց կայացած հանրահավաքում, որտեղ ընդդիմությունը բողոքում էր ընտրությունների արդյունքների հրապարակման դեմ, ապարանջանը, որը կրում էր պրոբացիայի ազգային ծառայության պահանջով նետել է ցուցարարների կողմը: Նիկա Մելիան հայտարարել էր, որ այլևս չի պատրաստվում ապարանջան կրել:
Նիկա Մելիային էլեկտրոնային ապարանջանը կցվել էր 2019 թվականի հուլիսի 3-ին: Ավելի վաղ, հունիսի 27-ին, Մելիային խափանման միջոց էր սահմանվել 30 հազար լարի գրավ: Նիկա Մելիային գլխավոր դատախազությունը մեղադրանք էր առաջադրել 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի առջև տեղի ունեցած ցույցում խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և մասնակցելու փաստով: