Դատախազությունը միջնորդում է դատարանին՝ մեղադրյալ Նինո Դատաշվիլիի խափանման միջոցը գրավով փոխարինելու համար
Հաշվի առնելով մեղադրյալ Նինո Դատաշվիլիի առողջական վիճակը՝ Վրաստանի դատախազությունը միջնորդում է դատարանին՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը գրավով փոխարինելու համար, ասվում է դատախազության հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ մեղադրական կողմին հայտնի է դարձել, որ մեղադրյալի նկատմամբ անցկացված բժշկական զննումները հաստատել են, որ նա կարիք ունի վիրաբուժական միջամտության և հետագա բուժման։
«Դատախազությունն այսօր դատարան կդիմի մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը գրավով փոխարինելու համար», – ասվում է հայտարարության մեջ։