Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է ներկայացրել դիտավորյալ սպանության համար
Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է ներկայացրել դիտավորյալ սպանության համար

Վրաստանի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել մեկ անձի նկատմամբ՝ Մեստիայի մունիցիպալիտետում տեղի ունեցած դիտավորյալ սպանության համար։

«Վրաստանի ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 31-ին Մեստիայի մունիցիպալիտետի Փարի գյուղում նախկինում տարաձայնությունների պատճառով մեղադրյալը ավտոմատ հրազենով վիրավորել է տուժողին և թաքնվել։ Ստացած վնասվածքների հետեւանքով վիրավոր անձը տեղում մահացել է։

Իրավապահները հաջորդ օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն) և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (ապօրինի զենք-զինամթերք գնել, պահել և կրել), որը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։

Դատախազության միջնորդության հիման վրա Զուգդիդիի շրջանային դատարանը մեղադրյալին որպես խափանման միջոց է սահմանել ազատազրկումը»,- նշված է դատախազության տեղեկատվության մեջ։