Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Սագարեջոյի մունիցիպալիտետում դիտավորյալ սպանության համար։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
«ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ փետրվարի 7-ին Սագարեջոյի մունիցիպալիտետի գյուղերից մեկում մեղադրյալը վրեժխնդիր լինելու նպատակով կրակել և սպանել է մեկ անձի։
Իրավապահները ամբաստանյալին ձերբակալել են փետրվարի 8-ին։ Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել և պահել), որը նախատեսում է ազատազրկում տասից տասնհինգ տարի ժամկետով։
«Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու խնդրանքով»,- ասված է դատախազության տեղեկատվության մեջ։