Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել՝ անչափահասների ներկայությամբ գենդերային հիմքով  սիստեմատիկ ընտանեկան բռնություն կատարելու , սպառնալու և ինքնասպանության հասցնելու փաստով
Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել՝ անչափահասների ներկայությամբ գենդերային հիմքով սիստեմատիկ ընտանեկան բռնություն կատարելու , սպառնալու և ինքնասպանության հասցնելու փաստով

Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել՝ անչափահասների ներկայությամբ գենդերային հիմքով սիստեմատիկ ընտանեկան բռնություն կատարելու , սպառնալու և ինքնասպանության հասցնելու փաստով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։

Քննչական գործակալության տվյալներով՝ ՆԳՆ-ի կատարած քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը անչափահաս երեխաների ներկայությամբ սեռային, անհանդուրժողականության հիմքով սիստեմատիկորեն բանավոր և ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը: Բացի այդ՝ սիստեմատիկորեն սպառնացել է սպանել, ինչը տուժածին ենթարկել է հոգեբանական սթրեսի։

«Մեղադրյալի նման վերաբերմունքները տուժողին հասցրել են ինքնասպանության փորձի:

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հոկտեմբերի 25-ին։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 11 Պրիմա 126-րդ հոդվածի 2-րդ մասի Կ ենթակետով (ընտանիքի մի անդամի կողմից մեկ այլ անդամի նկատմամբ իրականացված համակարգված ծեծ և բռնություն, որն առաջացրել է տուժողի ֆիզիկական և հոգեկան տառապանք, որը կատարվել է անչափահասի ներկայությամբ), 11 Պրիմա 151-րդ հոդվածի 2-րդ մասի Դ ենթակետով և 11 պրիմա 115-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետ , որը նախատեսում է ազատազրկում՝ 4-ից 6 տարի ժամկետով։

Դատախազությունը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը օրենքով սահմանված ժամկետում կիրառելու միջնորդությամբ դիմում է դատարան։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Վրաստանի դատախազությունը խիստ քրեաիրավական քաղաքականություն է վարում կանանց նկատմամբ բռնության փաստերի վերաբերյալ և բռնության բոլոր հեղինակները կպատժվեն օրենքի սահմաններում խստագույնս»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։